Անգլիական «Էվերտոնի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը։
Sunday Times-ի հաղորդմամբ՝ Ռոդրիգեսի հանդեպ հետաքրքրություն է դրսևորում անձամբ Կառլո Անչելոտին։
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ մադրիդյան ակումբից մեկ այլ ֆուտբոլիստ՝ Գարեթ Բեյլը, նույնպես գտնվում է լիվերպուլյան ակումբի թիրախում։