Ռուս-ուկրաինական զինված բախումներում հերթական հայն է զոհվել։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Մարատ Հակոբյանի Facebook-յան գրառումից։
Նա գրել է, որ Խարկովում զոհվել է 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը՝ Պալվոգրադից։
Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Այվազյանի քույրերը նույնպես կամավորագրված են ու մասնակցում են մարտերին։ Նրա քույրերից մեկը՝ Ալյոնա Այվազյանը, վիրավորվել է ու այժմ գտնվում է հիվանդանոցում։
