fbpx
Քաղաքականություն

Վարչապետի մակարդակով՝ քվեարկության պրոցեսի գնահատականը խառնվում է ընտրական պրոցեսի գնահատականին․ Սահակյան

Չափազանց մեծ խնդիր է, երբ նույնիսկ վարչապետի մակարդակով է քվեարկության գործընթացի գնահատականը խառնվում ընտրական գործընթացի գնահատականի հետ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սահակյանը։

«Այո՛, կարող է զուտ քվեարկության պրոցեսը ազատ լինել, լավագույն դեպքում՝ արդար էլ, բայց միաժամանակ ամբողջ ընտրական պրոցեսը ո՛չ արդար լինի, ո՛չ էլ ազատ գնահատվի։

Այս առումով վերջին ընտրությունները խայտառակ էին ու դա չի փոխվի նույնիսկ այն պարագայում, երբ նման գրառումների տակ մտնում, հայհոյում են կամ մեկնաբանում, թե «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ է»», – նշում է Սահակյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ