fbpx
Հասարակություն

Արմավիրում խցանված ծխատարում հրդեհ է բռնկվել

Մարտի 27-ին, ժամը 21։44-ին ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի շենքերից մեկի փայտե առաստաղից ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի խցանված ծխատարում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։25-ին, մարել՝ 22։57-ին։ Այրվել է ծխատար խողովակի մոտ 10 մ հատվածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ