fbpx
Հասարակություն

Ուզում եմ գրել «փողի չափի» խեղված ընկալման մասին․ Գեմաֆին Գասպարյան

ՀՀ ԱՍՀ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այսօր ուզում եմ գրել «փողի չափի» խեղված ընկալման մասին.

սիրելիներ, ես լավ եմ հասկանում, որ նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ է, կրկնեմ` նվազագույն, որ միջին աշխատավարձը 150,000 դրամի շրջակայքում է, 68,000 դրամով մեկ անձը շատ մեծ դժվարությամբ յոլա կգնա, 150,000 դրամը «միջին ապրելու» համար քիչ է, եթե չորս հոգանոց ընտանիքում աշխատում է մեկը, եթե երկուսն են աշխատում` կապրվի, եթե առողջ եք ու տուն ունեք ու այլ չնախատեսված ծախս չի առաջանում, այո, ամենը այդպես է, բայց, բայց, սիրելիներ, ահռելի կամ հսկայական հարստություն չէ 35,000 դոլար և 150,000 ռուբլի (շուրջ 2,000 դոլար) հաշվեհամարին ունենալը, ոչ և երբեք, այս գումարը միջին ապրողի ապահովության բարձիկ է, փոքր խնայողություն, այո` փոքր խնայողություն, որը ցավոք սրտի ոչ բոլորս ունենք, այն մեկ-երկու սենյականոց բնակարանի փող է ծայրամասում` ոչ ավել, այն լրատվականները, որ այս փոքր խնայողությունը ներկայացնում են որպես հսկայական գումար և հարստություն, թող իրենց խմբագիրների (փոխկապակցված անձանց) գույքն ու հաշվեհամարների պարունակությունը ներկայացնեն և համեմատենք, ստեղծել էմոցիոնալ ֆոն այն հանգամանքից օգտվելով, որ կլոր թվերը մոգական ուժ ունեն և մարդկանց մի մասը «փողի չափը» չի տարբերում, իհարկե, կարող են, իսկ, եթե հանկարծ համեմատենք նախկինների հաշվեհամարների պարունակության հետ, բայց էդ համեմատությունը այս գրառման մեխը չէ, թող պատկան մարմինները համեմատեն ))

Հ.Գ. գիտեմ, որ այս գրառումս էլ կարող են «ճոխ» կտրված վերնագրով և այլ «սոուսով» շրջանառել, կարող եմ սխալ ընկալվել, ցավոք»։

https://www.facebook.com/gemafin.gasparyan/posts/3137436756363179?__cft__[0]=AZVajHyQEAq37o1928wMkdZTTx1fKFfyRLr35ignKtcN3jEKsGEIGQVA1qHgWDBJyh_7binHfa9Bj3neZKGBsl6x8Yk0DEt5Cb3MTCRqXtCXqeIJf40KLtcITF2QtlJo59o&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ