fbpx
Սպորտ

Կհետաձգվի՞ արդյոք Եվրո 2020-ը կորոնավիրուսի պատճառով

ՈւԵՖԱ-ն պետք է դիտարկի Եվրո-2020-ը տեղափոխելու տարբերակը, որ ազգային առաջնությունները, որոնցում մի շարք խաղեր են հետաձգվել, կարողանան ավարտվել: Այս մասին հայտնել է Իտալիայի ֆուտբոլիստների Ասոցիացիայի նախագահ Դամիանո Տոմազին։

Նա ռիսկային է համարել Եվրոպայի 2020 թվականի առաջնության անցկացումը կորանավիրուսի տարածման պատճառով:

«Չէ՞ որ կորոնավիրուսը միայն Իտալիայի խնդիրը չէ:

Ա Սերիան կշարունակվի առանց հանդիսականի: Խաղացողներ կան, ովքեր համաձայն են այս որոշման հետ, բայց կան նաև այնպիսիք, ովքեր լրջորեն մտահոգ են: Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, բայց ֆուտբոլիստները դաշտում ամբողջ ժամանակ վտանգի մեջ են: Վատն այն է, որ եթե ֆուտբոլիստներից մեկը վարակվի կորոնավիրուսով, ամբողջ թիմի համար կարանտին կհայտարարվի»,-նշել է Տոմազին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև ապրիլի 3-ը Իտալիայի բոլոր մարզական միջոցառումները կանցնեն առանց հանդիսականի:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ