fbpx
Իրավական

Խնդիրը դատական ատյանների գերծանրաբեռնվածությունն է․ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու

Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը, որի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը։

Թադևոսյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց, որ այսօր թիվ մեկ խնդիրը դատական իշխանության, դատական բոլոր ատյանների գերծանրաբեռնվածությունն է։

Նա նշեց, որ դատաիրավական համակարգը բարեփոխումների լուրջ կարիք ունի ու կարծիք հայտնեց, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։

Թադևոսյանն ասաց նաև, որ դատաիրավական բարեփոխումները հարատև գործընթաց են ու չի պատկերացնում մի իրավիճակ, որտեղ կարելի է ազդարարել, որ բարեփոխումների անհրաժեշտություն չկա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ