Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ելույթում անդրադարձել է Եվրոպական Միությանը միանալու հարցին։
Նա նշել է, որ այժմ իրենք ճանապարհ են կառուցում, որպեսզի Ուկրաինան միանա ԵՄ-ին։
Զելենսկին խնդրել է կառույցին՝ չուշացնել Միությանը միանալու որոշումը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան մոտ ապագայում պետք է դառնա ԵՄ անդամ, այժմ կա այդ հնարավորությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան արագացված ընթացակարգով Եվրամիությանը միանալու դիմում էր ներկայացրել, որն ընդունվել, գրանցվել և քննարկվում է։
