Առողջապահություն

Խորհրդակցություն Արցախում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին:

Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության և մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը կարևորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին:

Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն և, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ