fbpx
Քաղաքականություն

Խորհուրդ եմ տալիս սատանի մայլում քյանդրբազություն չանել․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այն ձևաչափով, որ կազմակերպվում է Հայաստան Համահայկական Հիմադրամը, չի մտնում իմ քաղաքական պատկերացումների մեջ, և ես միշտ դեմ եմ եղել նման հռետորաբանությամբ ու ձևաչափով միջոցառումների անցկացմանը։
(Սա ի միջի այլոց)

Հիմա եկեք մի բանի մասին խոսենք, որը այսօր մի քանի հոգու կողմից երևան նետվեց. ուրեմն այս մարդիկ պնդում են, որ աշխարհասփյուռ հայությունը չի վստահում հեղափոխությանը(ուշադիր եղեք, ոչ թե Նիկոլին, կամ մեկ այլին, այլ հեղափոխությանը), դրա համար էլ նախորդ տարիների համեմատ ավելի քիչ գումար հանգանակվեց։ Սա առաջին հայացքից միգուցե տրամաբանական կարող է թվալ, բայց իրականում այդ ամենը կապել հեղափոխության հետ՝ կնշանակի կեղտոտ կերպով մանիպուլացնել հասարակությանը։

Առաջին հերթին նման պնդում անողը պետք է հստակ մատնանշի, թե հեղափոխությունից հետո սահմանված ո՞ր վարքագիծն է հանդիսացել պատճառ, որ օտար երկրում ապրող հայը չի ցանկացել մասնակցել տվյալ միջոցառմանը, որովհետև այդպես մակերեսորեն դատողություններ անելը բնորոշ է խառնակիչներին։

Երկրորդ կարևորագույն պահը այն է, որ Հայկական հին սփյուռքը, որը իր կապիտալ հնարավորություններով շատ ավելի խոշոր ֆինանսական ռեսուրսների է տիրապետում, մեծամասամբ քաղաքականցված է, և գտնվում է այսպես կոչված ավանդական կուսակցությունների՝ հատկապես Դաշնակցության ազդեցության ներքո, իսկ թե Դաշնակցությունը ինչպե՞ս է վերաբերում հայկական վերջի հեղափոխոթյանը, բոլորս էլ շատ լավ գիտենք՝ հատկապես Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսի ճառերից, և Հրանտ Մարգարյանի «մտահոգություներից»։

Երրորդն էլ, երևի շատերը մոռացել են, թե ինչպես էր հիմնադրամի նախկին տնօրենը վարվել այդ գումարների հետ, որի մասով նույնիսկ հարուցվել է քրեական գործ… իսկ թե նման իրողությունները դեմոկրատական միջավայրերում մեծացած մարդու վրա ինչպես է ազդում, դա բոլորս էլ գիտենք։

Ինչ վերաբերվում է ռուսական գործարար միջավայրում կայացած մեծահարուստ հայերին, ապա նրանց մասին ընդհանրապես չի կարելի խոսել, որովհետև նրանց մոտ հայկականություն փնտրելը ամենանեծ մոլորությունը կլինի։
Այնպես որ, խորհուրդ եմ տալիս սատանի մայլում քյանդրբազություն չանել, և թացն ու չորը չխառնել իրար»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2646810638746658

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ