fbpx
Սպորտ

Հայաստանի ընտրանին Խորվաթիայում առաջին մարզումն է անցկացրել

Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:

Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ էր տվել մի շարք խաղացողների: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվում էին ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվում էին սովորական ռեժիմով:

Նշվում է, որ այսօր՝ մայիսի 31-ին թիմը կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ