fbpx
Առողջապահություն

Երեկվանից տարածվում է, իբր նախարարի տանը գրացված է 45 ընտրող․ ԱՆ խոսնակի պարզաբանումը

ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․


«Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է մի գրառում, իբր նախարար Արսեն Թորոսյանի տանը փաստացի գրանցված է 45 ընտրող: Այդ «ցնցող լուրը» տեղ է գտել որոշ լրատվամիջոցների լրահոսում: Ավելին, արդեն իսկ մի քանի լրագրող թեմայի վերաբերյալ հարց է ուղղել ինձ:

Լուրը տարածող և հարցով «հետաքրքրված» հարգելի լրագրողներ, դա նախարարի տունը չէ, այլ հասցեն, որտեղ ընդհանուր առմամբ կա մոտ 10 տուն:

Տարրական լրագրողական հետաքննության հմտություններ ունեցող (գուցե դրա կարիքն էլ չկա) ցանկացած ոք կարող է արագ պարզել դա, պարզապես այցելելով նշված հասցե և տեսնելով, թե Խորհրդային Միությունից ի վեր այդ հասցեում քանի տուն կա»։


https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2871557569612684?__cft__[0]=AZUsL9w1H27OauZZFn3pRKD2zwnz5mmDuq68VmjjDmItBNV2XWGx0ENMPQhMW_dvQOXJpGI2XqgDj2GSsr9yhFtj27woUz_RQBKMydnCEpdxe_bOinGNg-a4mD51pETPzAs&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ