fbpx
Արցախ

Ադրբեջանի իշխանությունները խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ադրբեջանում տեղի ունեցած՝ պատերազմի կոչերով ու հայատյաց կարգախոսներով հանրահավաքները ևս մեկ անգամ ցույց տվեցին այդ երկրում հայատյացության խորքայնությունն ու մեծ ծավալները:

Սակայն գլխավոր ինտրիգն այն էր, որ Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում, և կուտակված ատելությունն ու կիրառվող «ղարաբաղյան» խաղաքարտը գնալով ավելի ու ավելի են դուրս գալիս առաջնահերթորեն հենց իրենց դեմ:

Հ.Գ. Հետաքրքիր է բազմամարդ հանրահավաքներից օրեր անց վերլուծել այնտեղ կորոնավիրուսի տարածման տեմպերն ու ծավալները և դրանց ազդեցությունը առաջնագծի ու տնտեսության վրա… Չեմ զարմանա, որ պետական քարոզչամեքենան մեղադրի հայերին կորոնավիրուսի տարածման համար»

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3332432876794926?__cft__[0]=AZXwAK5E_GI_gQrkE8DAOC5CoZozR3NBfTGwvfUkXbISkN4Zwoj2QRJDwDgO3Uq6F7aSHxGzMWE_S6FPhT8fWt3XJnmraH9bz5EiroSKCDLCCFqmAMxqKYS8Nq-IEQsZVq8&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ