Իրավական
03:00 17/10/2019

Խուզարկություններ ՔԿՀ-ներում․ հայտնաբերվել են արգելված իրեր

Հոկտեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են խուզարկություններ։

Դրանց արդյունքում հայտնաբերվել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն», «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են 29 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 8 լիցքավորման սարք, 4 ականջակալ, 5 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 104 խաղաթուղթ, 1-ական ինքնաշեն նարդի և դաջվածքի սարք, ազատազրկված անձանց կողմից փոխանցումներ կատարելու համար նախատեսված, պարանով ամրացված 1 պարկ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ