fbpx
Ժամանց

06:00 11/6/2019

Քիանու Ռիվզը հայտարարել է Cyberpunk 2077-ի թողարկման օրը

Դերասան Քիանու Ռիվզը հայտարարել է Cyberpunk 2077 խաղի թողարկման ամսաթիվը, որտեղ նա կհայտնվի հերոսներից մեկի կերպարով: Այս մասին հայտնի է դարձել E3 2019 ցուցահանդեսի շրջանակում Microsoft-ի մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդել է PC Gamer-ը:

Ներկայացման ժամանակ դերասանը բեմ է բարձրացել, որտեղ պատմել է խաղի որոշ մանրամասների մասին, ինչպես նաև հայտարարել է նախագծի թողարկման ամսաթիվը, որն, ըստ նրա՝ 2020 թ.-ի ապրիլի 16-ն է:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել է նաև Ռիվզի կերպարի խաղի թրեյլերը:

Cyberpunk 2077-ը CD Projekt Red լեհական ստուդիայի կիբեռպանկ ոճի համակարգչային խաղ է: Դրա սյուժեն հիմնված է Cyberpunk 2020 սեղանի խաղի վրա: Խաղի գործողությունները ծավալվում են 2077 թ.-ին Կալիֆոռնիայում, հորինված Night City-ում, որտեղ պայքար է մղվում հանցագործ խմբավորումների միջև:

Խաղացողը հնարավորություն կունենա խաղալ երեք առաջարկվող կերպարներից մեկով, միևնույն ժամանակ, ցանկության դեպքում, նա կկարողանա փոխել կերպարի սեռն ու արտաքինը: Cyberpunk 2077-ը կթողարկվի PC, PS4 և Xbox One-ում:

Վերեվ