fbpx
Սպորտ

Կիբերսպորտի «կատաղի» աճը աշխարհում. ի՞նչ դեր ունի Չինաստանը

Չինաստանում ապրող վիդեոխաղերի 150 մլն երկրպագուները դեպի իրենց երկիր են գրավում կիբերսպորտի ոլորտում խոշոր նախագծեր։ E-sport-ի տեղական հատվածի ընդհանուր հասույթը մոտենում է տարեկան 200 միլիոն դոլարի:

Օգոստոսի 25-ին ավարտվել է կիբերսպորտի խաղային օրացույցի գլխավոր մրցաշարերից մեկը՝ The International 2019-ը:

Dota 2-ի աշխարհի 16 լավագույն թիմերը Շանհայի 18 հազարանոց «Մերսեդես-Բենց Արենայում» պայքարում էին կիբերսպորտի համար ռեկորդային 33 մլն դոլար մրցանակային ֆոնդի համար: Մրցաշարի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէր: Կիբերսպորտի ժողովրդականությունը Չինաստանում աճում է կատաղի տեմպերով: 2019 թվականի ձմռան վերջին NewZoo վերլուծական գործակալությունը երկրում հաշվել է գրեթե 150 մլն մարդ, որոնք գոնե պարբերաբար հետևում են կիբերսպորտին: Սա կազմում է գրեթե 38%-ը իր համաշխարհային լսարանի կամ 16.5%-ը Չինաստանի քաղաքացիների, որոնք ունեն համացանցի հասանելիություն: Համեմատության համար նշենք, որ 2019-ին ամերիկյան գլխավոր սպորտային իրադարձությունը՝ «Սուպերբոուլը», 114 միլիոնից մի փոքր ավելի մարդ էր դիտում: 2019-ի հունիսին «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» միջև խաղի հեռարձակմանը հետևել է 380 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։

Ներդրողների և բրենդերի համար լսարանը հաջողության կարևորագույն գրավականներից մեկն է ինչպես սպորտում, այնպես էլ շոու բիզնեսում: NewZoo-ի տվյալներով՝ չինական կիբերսպորտը (19 տոկոս) համաշխարհային շուկայի եկամտով երկրորդ տեղում է Հյուսիսային Ամերիկայից հետո (37 տոկոս): Վերջին երկու տարվա ընթացքում Չինաստանը «քամել» է ընդհանուր հասույթի լրացուցիչ 4 տոկոս և ընթացիկ տարվա վերջին 1,1 մլրդ դոլարից ավելի քան 200 մլն դոլար կվաստակի: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի Deloitte-ի տվյալներով՝ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ազգային եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների եկամուտը միասին կազմել է 2,4 մլրդ դոլար:

 

Վիճակագրություն Չինաստանից

Աշխարհի 10 ամենատիտղոսակիր կիբերսպորտային թիմերից հինգը (Newbee, Vici, LGD, Invictus Gaming և Wings Gaming) Չինաստանից են։ Իրենց գոյության ընթացքում (միջինը 10-15 տարի) նրանք վաստակել են $ 13,2 մլն, $ 10,9 մլն, $ 10,7 մլն, $10,6 մլն և $ 9,7 մլն մրցանակային գումարներ: Գումար վաստակելու հարցում աշխարհի թոփ-50 խաղացողներից 14-ը չինացիներ են (1․4-2․3 մլն դոլար կարիերայի ընթացքում)։ Չինաստանի ներկայացուցիչները վարկանիշային ցուցակներում գրեթե երեք անգամ ավելի շատ են, քան ամերիկացիները (5 մարդ), Ռուսաստանն ու Ֆինլանդիան ներկայացնում են 3-ական խաղացող:

Բացի այդ, կիբերսպորտը Չինաստանում կարող է պարծենալ պետության լուրջ աջակցությամբ: «Կիբերմարզիկի» և «կիբերսպորտի մենեջերի» մասնագիտությունները պաշտոնապես ճանաչվել են, իսկ ՉԺՀ-ի աշխատանքային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարությունը վերջերս զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ ոլորտում զբաղեցված է աշխատատեղերի առնվազն 15 տոկոսը, ինչը նշանակում է, որ կիբերսպորտում աշխատակիցների նկատմամբ առաջիկա տարիներին մեծ պահանջարկ կլինի: Բայց շատ ավելի կարևոր է, որ պետությունը նպատակաուղղված ներդրումներ է կատարում ոլորտի զարգացման մեջ։ Օրինակ՝ 2019 թվականի հունիսին Հայնան կղզու տեղական իշխանությունները տեղեկացրել են տեղական կիբերսպորտի զարգացման համար 145 մլն դոլար ներդնելու պլանների մասին։ Իսկ օգոստոսին Շանհայի շրջաններից մեկում հայտարարվել էր, որ կիբերսպորտի զարգացման համալիր ծրագրի շրջանակներում (590 մլն դոլար արժողությամբ) կաջակցի ChinaJoy-ի խոշորագույն խաղային ցուցահանդեսին, ինչպես նաև կզբաղվի կիբերսպորտի մրցաշարերի համար հարթակների արդիականացմամբ:

Չինաստանում կիբերսպորտի նկատմամբ թերահավատ վերաբերմունքը սկսել է փոխվել դեռևս 2005-2006 թվականներին, երբ չինացի Լի Սյաոֆենը (SKY) երկրին երկու հաղթանակ բերեց Warcraft III միջազգային առաջնություններում: Լիի լուսանկարները, որոնցում մարզիկը բարձրացնում է չինական դրոշը բեմի վրա, տարածվել են երկրում և հայտնվել նույնիսկ պետական հեռուստատեսությամբ: Չինական թիմերը նույնպես ակտիվորեն առաջ են մղում կիբերսպորտը ազգային մակարդակով։ Dota 2-ի Invictus Gaming-ը հաղթել է 2012-ի աշխարհի առաջնությունում, իսկ 2018-ին հաղթել Է League Of Legends-ի աշխարհի առաջնությունում: IG-ի հաջողությունը միջազգային մասնագիտական ասպարեզում դրդել է պետությանը ակտիվորեն ներդրումներ կատարել կիբերսպորտում: IG-ի հաղթանակները, ինչպես նաև Uzi-ի խաղացողի կերպարը (Legends-ի League-ի աշխարհի լավագույններից մեկը) ոգեշնչել է գրող Վան Դոնգին (հայտնի Butterfly Blue կեղծանունով) Չինաստանում սուպեր պոպուլյար գրաֆիկական նովել ստեղծելու համար:

Կիբերսպորտի ներդրողների թվում ինչպես չինական կազմակերպությունն են, այնպես էլ համաշխարհային հսկաներ: Վերջին երկու տարիների ընթացքում խոշորագույն գործարքներից է $ 710 մլն-անոց կիբերմարզադաշտի և $ 630 մլն բյուջեով DouYu սթրիմինգի հարթակ կառուցումը: Չինական թիմերի և մրցաշարերի հովանավորներ են դառնում Chevrolet-ի, Nike-ի, Adidas-ի և KFC-ի նման համաշխարհային բրենդներ, այսինքն՝ բոլորովին պարտադիր չէ կիբերսպորտի համար բնորոշ էլեկտրոնիկայի կամ էներգետիկայի արտադրողները, ինչը խոսում է շուկայի հասունության և դրական հեռանկարների մասին:

 

Ի՞նչպես նվաճել Չինաստանը

Ավանդական սպորտի հանդիսատեսը գնալով ծերանում է,և այդ գործընթացը չի դադարում: Ընդ որում, երիտասարդ սերունդին, որը մեծացել է թվային տեխնոլոգիաների աշխարհում, շատ հեշտ է ներգրավվել կիբերսպորտում։ Եվ, իհարկե, ավանդական մարզական կազմակերպությունները բնական ծերացման գործընթացի փորձում են փոխհատուցել իրենց երկրպագուների բազայի նոր աճող հատվածի հաշվին: Այս իմաստով, ավանդական սպորտի համար կիբերսպորտը նույնն է, ինչ Louis Vuitton-ի կոլաբորացիան Supreme-ի հետ կամ Gucci-ի հիշատակումը Lil Pump-ի տեսահոլովակներում. նրանք օգնում ենավանդական սպորտի բրենդների և երիտասարդների փոխհարաբերություններին:

Չինական շուկայի հսկայական ներուժը գիտակցում են բոլորը՝ բազմաթիվ կիբեր և սպորտային կազմակերպություններ արդեն մի քանի տարի ակտիվորեն յուրացնում են Չինաստանը։ Այսպես, 2018-ին Paris Saint-Germain Esports-ը նույնանուն ֆուտբոլային ակումբի կիբերսպորտի ստորաբաժանում է, հայտարարել է բավականին հաջող չինական LGD նախագծի հետ համագործակցության մասին: Թիմը մինչև հիմա հանդես է գալիս PSG անունով: Իսկ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդը» կազմակերպել էր ֆուտբոլիստների հանդիպումը Invictus Gaming-ի խաղացողների հետ (League Of Legends):Ասիայում ֆան-բազայի աճը հետաքրքիր է և ակումբին, և նրա հովանավորներին (միջոցառման գործընկերը Chevrolet-ն է):

Արտասահմանյան ընկերությունների համար Չինաստանում աշխատանքն ունի իր առանձնահատկությունները, սակայն տեղական շուկայի ներուժը բրենդներին և սպորտային կազմակերպություններին դրդում է լայնածավալ ներդրումների: Ընդ որում, չինական կիբերսպորտի համար այժմ կարևոր է առավելագույնս ինտեգրված լինել համաշխարհային արդյունաբերությանը և ներգրավել միջազգային գումարնե.՝ Չինաստանում դա լավ են հասկանում և բաց են համագործակցության համար:

Աղբյուրը՝ armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ