Նիկոլ Քիդմանն արժանացել է Ոսկե գլոբուսի-Azat TV
Մշակույթ
15:37 10/01/2022

Նիկոլ Քիդմանն արժանացել է Ոսկե գլոբուսի

Դերասանուհի Նիկոլ Քիդմանն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում խաղացած դերի համար: Այս մասին ասվում է Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի (HFPA) հիմնադրի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Այս անվանակարգում մրցանակի համար պայքարում էին նաև Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյի աչքերը»), Լեդի Գագան («Gucci House»), Օլիվիա Քոլմանը («Անհայտ դուստր») և Քրիստեն Ստյուարտը («Սպենսեր»)։

Դեկտեմբերի վերջին Նիկոլ Քիդմանը խոսել էր կինոարդյունաբերության մեջ խտրականության մասին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ