fbpx
Սպորտ

Կիելինին որոշել է հեռանալ Յուվեից ու Իտալիայից

Իտալիայի ազգային հավաքականի ու թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին որոշել է տեղափոխվել ԱՄՆ ու կարիերան շարունակել MLS-ում։

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ Կիելինին, ամենայն հավանականությամբ, տեղափոխությունը կիրականացնի 2022-ի ամռան։ Նա կարող է նաև հենց այդ ժամանակ ավարտել կարիերան հավաքականում։

Ըստ աղբյուրի՝ Իտալիայի ընտրանու կազմում Կիելինիի վերջին հանդիպումը կարող է կայանալ այս տարվա հունիսին՝ Արգենտինայի հետ։

Նշենք, որ «Յուվեի» հետ պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ