ՀՀ ԱԳՆ-ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի):
«Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար (11+3+3):
Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ պարետատանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանն ու Ուկրաինայի ԱԳՆ-ին, և, իհարկե, SkyUp ընկերությանը թռիչքի կացմակերպման հարցում համագործակցելու համար»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4524914954201332
