fbpx
Աշխարհ
15:30 09/12/2019

Կիևում բողոքի ակցիա է նորմանդական ձևաչափով գագաթնաժողովին ընդառաջ

«Հսկողություն Բանկովոյ փողոցում» ակցիայի մասնակիցները նորմանդական գագաթաժողովին ընդառաջ, վրան են տեղադրել Կիևում Զելենսկու գրասենյակի առջև։ տեղեկացնում է Страна-ն։

Նախագահի գրասենյակի մոտ մնացել է 350 մարդ, չնայած ակցիայի սկզբում հավաքվել էր 2000-ից ոչ պակաս։ Մնացածը վրաններ են խփել գրասենյակի առջև, որտեղ բաժանվում են թխվածքներ և թեյ, տեղադրվել են բեմահարթակներ, որտեղից ելույթ են ունենում երաժշտական կոլեկտիվներ։

Բողոքողների մոտ հայտնվելու համար պետք է անցնել ուժայինների արգելապատնեշով, որոնք մտնող ակտիվի զտում են իրականացնում։

Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունում ասել են, որ իրավապահները հսկելու են իրավակարգը մինչև ակցիայի ավարտը, ինչպես նաև մասնակիցներին կոչ են արել պահպանել գործող օրենսդրության նորմերը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Փարիզում տեղի է ունենալու «նորմանդական ձևաչափի» (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա և ՌԴ) երկրների ղեկավարների հանդիպումը Դոնբասում իրավիճակի կարգավորման շուրջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ