fbpx
Հասարակություն

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 5-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կամրջի տակ հայտնաբերվել է դի․ փրկարարների միջամտության կարիք չի առաջացել։

Դեպքի վայրում են գտնվել համապատասխան ծառայությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ