fbpx
Հասարակություն

22:26 18/7/2019

Կիլիկիայի մասին պատմող ֆիլմի հովանավորը կարող է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը լինել

Համացանցում պտտվում է մի ֆիլմ, որ նվիրված է Կիլիկիայի թագավորությանը (ֆիլմի մասին կարող եք կարդալ այստեղ

Որպես ֆիլմի ֆինանսավորող նշվում է լիբանանահայ Հարութ Խաչատուրեանի անունը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ֆիլմի գաղտնի հովանավորը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:

Վերջինիս ոչ բացահայտ նախաձեռնությամբ 2018-ի ապրիլին՝ հեղափոխությունից օրեր առաջ, փորձ է արվել ֆիլմի համար ֆինանսավորում ստանալ նաև պետությունից՝ չնանած դրա կարիքը կարծես չի էլ եղել, քանի որ լիբանանահայ գործարարն ապահովում էր ֆիլմի բոլոր ծախսերը:

Կրկնակի ֆինանսավորումը, սակայն, ոչ մեկին չէր խանգարելու, այլ հակառակը՝ հավելյալ եկամուտներ էր ապահովելու, մանավանդ ֆիլմը Միքայել Մինասյանի և Գոհար երգչախմբի պատասխանատուների առաջին համագործակցությունը չէր լինելու՝ թեկուզ ոչ բացահայտ:

Սակայն հեղափոխությունը կիսատ թողեց Միքայել Միանսյանի երազանքը և միայն մեկ տարի անց սկսվեց կրկին խոսվել ֆիլմի մասին, որի սցենարում, ըստ որոշ տեղեկությունների, թաքնված ու խորհրդավոր հաղորդագրություններ կան։

Կասկած կա նաև,որ հենց այս ֆիլմի տողատակերն են հաճախ հրապարակվում ֆեյսբուքյան Առասպելական Հայաստան էջում: Ասում են, որ միջնադարի Արևելքում կաթոլիկ աշխարհի կղզյակ համարվող հայկական Կիլիկիայի թագավորության ու նրա անձնազոհ ասպետների թեման Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի սիրելիներից է:

Հիշեցնենք նաև , որ մեկ տարի առաջ նույն ֆիլմի գովազդում նշվում էր, որ այն եթեր է հեռարձակվելու Արմենիա Premium հեռուստատեսությամբ:

Վերեվ