fbpx
Աշխարհ

Կիզլյարում առևտրի երկու կենտրոն է այրվել հրդեհից

Դաղստանի Կիզլյար քաղաքում փետրվարի 1-ին առևտրի երկու կենտրոն է այրվել հրդեհից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը:

«Այրվել է երկու շենք. «Պլանետա լյուքս» և «Սոյուզ» առևտրի կենտրոնները: Բացի այդ, տուժել է մի քանի փոքր խանութ, որոնք գտնվում էին դրանց մերձակայքում»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն:

«Այրված շենքերի հարևանությամբ գտնվող ավտոկայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Ոչ ոք չի տուժել»,- հավելել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ