fbpx
Աշխարհ

19:30 11/9/2019

Կիմ Չեն Ընը ներկա է եղել հրթիռային համակարգերի փորձրկմանը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը երեքշաբթի օրը ներկա է եղել առավել մեծ չափերի հրթիռային համակարգերի փորձարկմանը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեքշաբթի օրը առավոտյան ժամերին Հյուսիսային Կորեան Նամդո-Փհենյան նահանգից փորձնական երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Երկրի ղեկավարը հայտարարել է, որ առավել մեծ չափերով հրթիռային համակարգը լիարժեքորեն փորձարկված է մարտական գործողությունների, հետագծային բնութագրիչների և հետադարձի գործառույթների տեսանկյունից, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Սա արդեն 8-րդ նմանատիպ փորձարկումն է վերջին մեկուկես ամսվա ընթացքում և 10-րդը` մայիս ամսվանից ի վեր: Ճապոնացի զինվորականների վերլուծությունների համաձայն` մայիսի 4-ին և 9-ն, ինչպես նաև հուլիսի 25-ին և օգոստոսի 6-ին փորձարկված զինատեսակները փոքր հեռավորությունների համար նախատեսված, նոր մոդիֆիկացիայի ենթարկված հրթիռներ են, որոնք նման են «Իսկանդեր» տեսակի հրթիռներին:

Վերեվ