ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ցոյ Սոն Խին ասել է, որ Կիմ Չեն Ընի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը հուսադրող չի եղել, և նա կարող է հրաժարվել հետագա բանակցություններից. հայտնում է Росбалт-ը:
Նախարարը ասել է Yonhap գործակալությանը, որը Փհենյանին ամենաշատը հիասթափեցրել է այն, որ Թրամփը հրաժարվել է մասնակի չեղարկել պատժամիջոցները ապամիջուկայնացման քայլերի դիմաց:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին նախագահները հեռացան վիետնամական Հանոյից` առանց համաձայնագիր կնքելու: