Ժամանց

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում կրած բոլոր զգեստները

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցում տարածել է իր «ֆան» էջերից մեկում հրապարակված լուսանկարով, որում միավորված են Հայաստանում նրա կրած բոլոր հանդերձների նկարները:

Լուսանկարում այն զգեստներն են, որոնցով Քիմն այցելել է Մայր Աթոռ, Գառնու տաճար, ռեստորան, ինչպես նաև ներկա է եղել WCIT-2019 տեխնոլոգիական համաժողովին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրիքին: Հեռուստատեսային աստղը Հայաստանում անցկացրած մի քանի օրվա համար ընտրել էր երեք գույնի հագուստ՝ սպիտակ, սև և մոխրագույն:

Հիշեցնենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցի առաջին իսկ օրը մկրտվել են Էջմիածնում: Նրանց հետ մկրտվել են նաև Քիմի կրտսեր երեխաները՝ չորս ամսական որդին՝ Փսալմը, 3-ամյա որդին՝ Սենթը և մեկուկես տարեկան Չիկագոն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ