fbpx
Քաղաքականություն

Քիմ Քարդաշյանը կրկին բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): Սա անձնական հարց է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, որոնք Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են:

Կո՛չ արեք Կոնգրեսին և ասե՛ք նրանց՝ գործելու ժամանակն է»,-գրել է Քարդաշյանը՝ տարածելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը:

https://www.facebook.com/KimKardashian/posts/10162437742745613?__xts__[0]=68.ARDQqXeFF1UDaf9X9pOoqkt9MXIl6U2fWEMbA0G7l4djE9kyTKuzhzg0usxVRs8KjCi3dYjrf8A1BTdd_hfTo3D6lK2yKnbc6eatRd17v2KdMfR-rCTuAeGUaLz6QZKzLyzczB74hIX_P0F45Ba73MZAS3Yg5-U11ffLxZUr3eIPV5jNygQBJBzNDHMFiOUcS1I3JNRaZ0yDnPOFLlETnMDfvyvK1lm1eXd2MJMqOe0Rycuem5-NkTvXtDfqdfxlAC7G4j8t85Y7Ho-IeuHq7f3kbcmnuM9C3VU-cW1CfwKhHG2CLGkPNfdPBpXYA_4_U4W_pTjpo9WoDsAL9VXz&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ