fbpx
Ժամանց

Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան տարեդարձը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տոնում է ծննդյան 39-ամյակը, սակայն նա իր ծննդյան տոնակատարությունները սկսել է մի քանի օր առաջվանից։ Այս մասին գրում է Metro-ն:

Հոկտեմբերի 19-ին իրապատում շոուի աստղն Instagram-ի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել, որտեղ իր հետևորդներին ներկայացրել է ծննդյան արարողությանն ընդառաջ մտերիմների շրջապատում կազմակերպված շքեղ ընթրիքից լուսանկարներ:

Հաղորդվում է, որ Քիմն ընթրիքը կազմակերպել է մոր՝ Քրիս Ջեների՝ Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում գտնվող տանը, թեև Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը ներկա չի եղել ընթրիքին՝ հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանյաց արարողությանը մասնակցելու պատճառով:

Երեկոյի դիմահարդարումն ապահովել է Քիմի 22-ամյա քույրը՝ Քայլի Ջեները:

Լոգասենյակում դիմահարդարման ընթացքն ու նախապատրաստական աշխատանքները ցուցադրելուց հետո, 39-ամյա Քիմը հետևորդներին ցույց է տվել ընթրիքի շքեղ սեղանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ