fbpx
Ժամանց

Քիմն ու Քանյեն փորձում են փրկել իրենց ամուսնությունը․ ԶԼՄ-ներ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը դարձյալ ընտանեկան բարդ շրջանում են։ Նրանց հարաբերություններում ճգնաժամն այնքան է լրջացել, որ ինքնուրույն չեն կարողանում լուծել այն և այցելում են սեքսոլոգի։ Այս մասին RadarOnline-ին հայտնել են ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները։

«Նրանք մի քանի տարի առաջ խորհրդատվության համար այցելել են ընտանեկան հոգեբանի։ Եվ, ըստ էության, դա միակ բանն է, որ փրկել է նրանց ամուսնությունը: Քիմն ու Քանյեն հույս ունեն, որ նույն մեթոդն իրենց կօգնի նաև երկրորդ անգամ»,-հայտնում է անանուն աղբյուրը

Զույգի միջև կոնֆլիկտ է սկսվել չորրորդ երեխայի՝ Պսալոմի լույս աշխարհ գալուց հետո: Ենթադրվում էր, որ ցանկալի որդին, ընդհակառակն ավելի կհամախմբի բազմազավակ ընտանիքին, սակայն ամեն ինչ նախատեսվածի պես չստացվեց։

Բացի դրանից՝ ամուսնության վրա ազդել է նաև Քանյե Ուեսթի կյանքի վերջին փոփոխությունը։Ռեփերը 2019 թվականին սկսել է կիրակնօրյա պատարագներ անցկացնել։ Եկեղեցու երգչախումբը ռեփերի հետ կատարում է ավետարանական երգեր։ Սովորաբար իրադարձությունը տեղի է ունենում Քիմի և Քանյեի տան տարածքում:

Կիրակնօրյա ծառայությանը կարելի է մասնակցել միայն հրավերով։ Ավելին, բոլոր այցելուները ստորագրում են չհրապարակման մասին փաստաթուղթ, ուստի Քանյեի ծառայությունների մասին քիչ բան է հայտնի։ Ընդ որում, ծառայության են գալիս նաև ամերիկացի հայտնի մարդիկ։ Օրինակ՝ Քորթնի Լավը, Քեթի Փերին, Օռլանդո Բլումը և այլք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ