Մշակույթ

Կինոն բեմի վրա խորագրով ցուցադրոթյունների շարք՝ Մոսկվա կինոթատրոնում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի կունենա «Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարք:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրով:

Առաջիկա ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:

Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ