Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները` շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորութամբ, հաջող են հանդես եկել Բուլղարիայի Վարնա քաղաքում երեկ կայացած Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթի» խաղարկությունում:
Համլետ Թարվերդյանը 14-15 տարիքային խմբում, մինչև 50 քաշային կարգում չեմպիոն է դարձել ու ոսկե մեդալ նվաճել` հաղթելով 4 մենամարտ:
Վահագն Հակոբյանն արժանացել է արծաթե մեդալի 14-15 տարիքային խմբում, մինչև 55 քաշային կարգում՝ հաղթելով 3 մենամարտ:
Դավիթ Կարապետյանը ևս դարձել է արծաթե մեդալակիր 16-17 տարիքային խմբում, մինչև 65 քաշային կարգում՝ հաղթելով 3 մենամարտ:
Լիլիաննա Կարապետյանն արժանացել է բրոնզե մեդալի 16-17 տարիքային խմբում, 65+ քաշային կարգում:
Անժելա Զալինյանը բրոնզե մեդալակիր է դարձել 18-21 տարիքային խմբում, 65+ քաշային կարգում: