Աշխարհ
10:00 12/11/2019

Կիպրոսի նախագահը Թուրքիայից պահանջել է դուրս բերել զորքերը իրենց երկրից

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը ՄԱԿ-ի ններկայացրած վստահության ձևավորմանն ուղղված միջոցառումների փաստաթղթում պահանջել է Թուրքիայից զորքերը դուրս բերել Կիպրոսից: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Անաստասիադիսը նշել է, որ Վարոշայի շրջանը (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ- Փակ Մարաշ) պետք է վերադարձվի հույներին և թուրքական 5.000-ից 10.000-անոց զորքը դուրս գա Կիպրոսից (խմբ.` այժմ Վարոշան գտնվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կազմում):

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Անաստասիադիսը պահանջել է նաև ավելացնել սահմանային անցակետերը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև:

Նա նկատել է տվել, որ էներգիայի հարցում Թուրքիան անընդհատ խախտում է Կիպրոսի հանրապետության ինքնիշխանության իրավունքը: Կիպրոսի նախագահը 12 կետից բաղկացած փաստաթուղթը ՄԱԿ-ին է ներկայացրել նոյեմբեր 25-ին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջըի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի միջև կայանալիք հանդիպմանը ընդառաջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ