Աշխարհ

Կիպրոսում առաջին սերիական սպանությունն է գրանցվել

Կիպրոսում գրանցվել է առաջին սերիական սպանությունը: BBC լրատվական գործակալության հաղորդմամբ 35 տարեկան տղամարդը սպանել է յոթ կանանց: Սերիական մարդասպանը Կիպրոսի հունական բանակի սպա էր: Կասկածյալի անունը դեռևս չի բացահայտվել:

Նշվում է, որ ապրիլի սկզբին հանքավայրում հայտնաբերվել է երկու դի, ապրիլի 25-ին իրավապահները հայտնաբերել են ևս մեկ մարմին: Երրորդ մարմինը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ կասկածյալը ոստիկաններին տարել է դեպքի վայր: Նշվում է, որ մահացած կանայք Ֆիլիպիններից էին: Տղամարդու զոհ են դարձել նաև ինչպես Հնդկաստանից կամ Նեպալից ժամանած կանայք, այնպես էլ Ռումինիայի քաղաքացի և նրա ութ տարեկան դուստրը:

Նաև ենթադրվում է, որ տղամարդը սպանել է անհետ կորած վեց տարեկան աղջկա: Տուժածներից մեկը ևս մի աղջիկ էր, որի հետ հանդիպել է մարդասպանը: Նա անհետացել է 2017թ. դեկտեմբերին: Հայտնի է, որ ոստիկանությունը մինչ օրս գտել է միայն երեք մարմին, նրանք շարունակում են փնտրել մյուս չորս դիերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ