Տնտեսություն

ՀՀ ԿԲ-ն արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ