Կիրակի պետք է բոլորը լավ մարզավիճակում լինեն, նույնիսկ հոթ-դոգ վաճառող տղաները. Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է ԱՊԼ-ի 12-րդ տուրի կենտրոնական խաղին, որի ժամանակ «Էնֆիլդում» «Լիվերպուլը» կհյուրընկալի »Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

«Կիրակի պետք է խաղանք մեր լավագույն խաղը: Ստադիոնում բոլորը պետք է լավ մարզավիճակում լինեն, նույնիսկ հոթ-դոգ վաճառող տղաները:

Բոլորս պետք է պատրաստ լինենք առաջին վայրկյանից: Պետք է բոլոր մտքերը հավաքել և ֆուտբոլ խաղալ»,- ասել է մարզիչը:

Ամենաթարմ