Ակապուլկոյի մրցաշարի երկրորդ շրջանում ասվտրալացի Նիկ Կիրյոսը 3:6, 7:6 (2), 7:6 (6) հաշվով հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին:
Չնայած հաղթանակին՝ երկրպագուները հանդիպման ընթացքում և խաղի ավարտից հետո սուլել են 23-ամյա թենիսիստին: Պատճառը Կիրյոսի պահվածքն է: Դրվագներից մեկում Կիրյոսը ծաղրական ձևով է իրացրել մատուցումը, ինչն առաջացրել է երկրպագուների և Նադալի զայրույթը:Մ
Հանդիպումից հետո Նադալը մեկնաբանել է տեղի ունեցածը.
«Նիկը մեծ տաղանդավոր է: Նա կարող էր հաղթել Grand Slam շարքի մրցաշարերում և պայքարել վարկանիշային աղյուսակի ամենաբարձր հորիզոնականների համար, բայց կա հստակ պատճառ, որի արդյունքում նա այժմ այլ տեղում է: Նա չի հարգում երկրպագուներին, մրցակցին և ինքն իրեն»,- Նադալի խոսքը մեջբերել է Eurosport-ը:
Հավելենք, որ Ակապուլկոյի մրցաշարի երրորդ շրջանում Կիրյոսը խաղալու է Ստեն Վավրինկայի հետ:
Հաղորդում է armsport.am-ը։
Kyrgios with the under arm first serve against Rafa….while saving five break points.
Casual https://t.co/TV1k1Yz8cr pic.twitter.com/U3n5aH2APF
— Emily Benammar (@EmilyBenammar) February 28, 2019