Europe 1-ի հաղորդմամբ՝ Փարիզում Femen ֆեմինիստական շարժման շուրջ 60 ակտիվիստներ Լուվրի առաջ բողոքի ակցիա են իրականացրել։
Ակցիայի նպատակն է եղել «հարգանքի տուրք մատուցել» Ֆրանսիայում տարվա սկզբից ի վեր սպանված 16 կանանց:
Ակցիայի ընթացքում ակտիվիստ կանայք հանել են վերնաշապիները և բռունցքները վեր պահած վանկարկել կանանց իրավունքների պաշտպանության մասին կարգախոսներ։