fbpx
Սպորտ

Հայ կիսապաշտպանը ռեկորդ է սահմանել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում

Երեկ կայացավ Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի Ռուսաստան – Իսլանդիա հանդիպումը։

Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի ընտրանու կազմում, կարողացավ գոլ հեղինակել առաջին կեսում ու դառնալ ռեկորդակիր։ Այսպիսով՝ Զախարյանը գոլ խփելու պահին 17 տարեկան, 9 ամսեկան և 27 օրական էր ու սա ռեկորդային փոքր տարիք է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում գոլ խփողի համար։ Նախորդ ամենաերիտասարդ գոլ խփողը՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, Ֆեդոր Սմոլովն էր, ով, սակայն, 18 տարեկանից բարձր էր գոլը հեղինակելու պահին։

Նշենք, որ հանդիպումն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ