fbpx
Հասարակություն

Կիևից Երևան են վերադարձել 119 քաղաքացիներ․ Դեսպանություն

Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան վերադարձան 119 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացիներ (ընդամենը 144 հոգի), այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։։

Դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ուկրաինայի հայերի միությանը և անձամբ ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված՝ կազմակերպչական հարցերը լուծելու համար (Ovakim Arutyunyan):

Նշվում է, որ հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։

Դեսպանությունը նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինացի գործընկերներին, դիվանագետներին և  SkyUp ընկերությանը։

Նշվում է նաև, որ Երևանից Կիև են ժամանել Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացիներ։

https://www.facebook.com/armembukraine/posts/523646184980274?__xts__%5B0%5D=68.ARCYL35fvs_uDIJ4fm7Ate2cKccjl7qXd99qn326rDoXg6j-q9k7ktU7qI865mg2f28JsMNcB8I8SYN24MeSNowZHFH1pVJFAHIkD9iI5Oc1HhYyxtKf0MOcWsVv77h7smtntNzG67NyHWrvqX5ZHByqgDKV_8bCcAjCNBD1UCBVzJehBQ8Cga3jdUaND5n67MqP7t9IgLoNv7Lhwto5Fahc5vhqDxgxTIDFyHrIxRVLpP73WjOL1Y43JTQxuMPQwnl2eRoaTNBkmINblNT4_-L4HdLY9hQwhCTNgp3ttv1mGhkOUbE0GExiunjVlHIeLfBX-kgdhn5UfWP4gCf43ns&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ