Ուկրաինայի ԱԳՆ-ը վճռականորեն դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ղրիմ կատարած այցին: Այս մասին հայտնում է korrespondent-ը:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն իր վճռականորեն դեմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ չհամաձայնեցված եղանակով օգոստոսի 10-ին Ղրիմ կատարած այցին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ պաշտոնական Կիևի խոսքով՝ այդ և նախորդ այցերը համաձայնեցված չեն եղել ուկրաինական կողմի հետ և համարվում են ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում:
«Ղրիմը և Սևաստոպոլը համարվում են Ուկրաինայի անբաժան մասը, և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը չեն կարող փոխել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով և կանոնադրությամբ ամրագրված դրույթները»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: