Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան։
Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ հայտնելով, որ ակնկալում է «բովանդակալից հանդիպումներ ունենալ»։
«Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Ակնկալում եմ կեսօրին բովանդակալից հանդիպումներ ունենալ»,- գրել է նա՝ լուսանկար հրապարակելով օդանավակայանից։