fbpx
Աշխարհ

ԿԺԴՀ-ի բնակիչները նշում են գլխավոր ազգային տոնը՝ Արևի օրը

ԿԺԴՀ-ի բնակիչներն ապրիլի 15-ին նշում են Արևի օրը՝ երկրի գլխավոր ազգային տոնը՝ ժողովրդական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրվա 107-րդ տարեդարձը:

Վաղ առավոտյան Փհենյանում և հանրապետության մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ ուղղություն են վերցրել դեպի հուշահամալիրներ՝ մասնակցելու հանդիսավոր արարողություններին: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Մանսուդե բլրին՝ որտեղ կանգնեցված են Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի բրոնզե վիթխարի արձանները, ինչպես նաև Քիմսուսանի Արևի պալատում, որտեղ թափանցիկ սարկոֆագներում հանգչում են առաջնորդները:

Օրվա ընթացքում Փհենյանում պլանավորված են բազմաթիվ տոնական միջոցառումներ, այդ թվում՝ պարեր և ժողովրդական զբոսահանդեսներ մայրաքաղաքի հիմնական հրապարակներում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ