ԿԺԴՀ Աշխատավոր կուսակցության Կենտրոնական կոմիտեի միասնական ճակատի բաժնի ղեկավար Կիմ Են Չհոլը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ սպասվող բանակցությունների ժամանակ կպահանջի խաղաղության պայմանագիր ստորագրել: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Munhwa Ilbo –ն` իր աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ն նման քայլեր կպահանջի ԱՄՆ-ից Յոնբենեում միջուկային օբյեկտների ապամոնտաժման դիմաց:

