fbpx
Գիտություն

Երևանում կկայանա ռոբոտաշինության և այլ թեմաներով գիտաժողով

Երևանում արհեստական բանականության, ռոբոտաշինության և կառավարման, ավիատիեզերական արդյունաբերության և հաշվողական կենսաբանության թեմաներով տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա STCC գիտաժողովը:

գիտաժողովը կկայանա սեպտեմբերի 28-29-ին:

Գիտաժողովում 25+ պանելային քննարկումները ուղղված կլինեն Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում Հայաստանի զարգացման հեռանկարներին, Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին և տեխնոլոգիական արդյունաբերության համար դրա հնարավորություններին, Հայաստանի հետազոտական համալսարանների հեռանկարներին, ինժեներինգի և ինքնավարության ուսումնասիրության ապագային Հայաստանում, զարգացող բիոտեխնոլոգիական հատվածին և դրա զարգացման հիմնական կատալիզատորների վերանայմանը, սփյուռքի ռեսուրսներին և վերջիններիս ներգրավման համար պարարտ հողի անհրաժեշտությանը և այլն:

STCC տարեկան գիտաժողով է, որը կազմակերպում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնությունը հանդիսացող «Քաթըլիսթ» հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի պլատֆորմի (STCP) շրջանակներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ