fbpx
Աշխարհ

Կկայանա Լավրով-Պոմպեո հեռախոսազրույց

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին ամենայն հավանականությամբ կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չէ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման: «Պետդեպարտամենտից խնդրել են այսօր հեռախոսազրույց կազմակերպել Մայք Փոմպեոյի հետ: Այն կկայանա, հավանաբար, Փոմպեոն ցանկանում է ինձ ինչ-որ բան հայտնել Վենեսուելայի վերաբերյալ: Տեսնենք»,-ասել է Լավրովը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ կայացած բանակցություններից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ:

ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել է, որ Վենեսուելայի իրադրությունը պատրաստվում է քննարկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ իր առաջիկա հանդիպմանը: «Առաջիկա օրերին պլանավորվում է իմ հանդիպումը Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Բնականաբար, այդ իրադրությունը և այն, թե ինչ դիրք է բռնում Եվրամիությունը, կլինեն քննարկվելիք հարցերի թվում»,-հայտարարել է Լավրովը, հաղորդել է  «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ