fbpx
Մշակույթ
10:00 19/10/2019

Կկայանա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ

Հոկտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ:

Ա. Սպենդիարյանի ուկրաինական ժողովրդական երգերի մշակումները կհնչեն բնագրով՝ ուկրաիներենով:

Ելույթ կունենան՝ Լիաննա Վարդանյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Մկրտիչ Մկրտչյանը (բարիտոն), Կարինե Հովհաննիսյանը (դաշնամուր):

Միջոցառմանը կմասնակցեն նաև Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները (տեքստերի ընթերցումներ):

Կյանքի մեծ մասը բազմազգ Ղրիմում ապրած կոմպոզիտորն ուսումնասիրել, մշակել և գրի է առել հայկական, թաթարական, ռուսական, ուկրաինական, հունական, հրեական ազգային մեղեդիներ:

Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ