fbpx
Հասարակություն

Կկազմակերպվի Կիև-Երևան չարտերային չվերթ․ Դեսպանություն

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական Sky Up ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ Նշվում է, որ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր, իսկ կեցությունն այդ վայրում ապահովվում է ՀՀ կառավարության կողմից։

Դեսպանությունից հայտնում են, որ նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։

Նշվում է նաև, որ ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության։

https://www.facebook.com/armembukraine/posts/521758908502335?__tn__=K-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ