Աշխարհ
02:00 18/02/2020

Քըլըչդարօղլուն դատական հայց կներկայացնի Էրդողանի դեմ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց կներկայացնի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նախորդ շաբաթ խորհրդարանական խմբակցության նիստում Քըլըդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) քաղաքական թևն է։

Այդ հայտարարության պատճառով Էրդողանը Քըլըչդարօղլուի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ 500․000 թուրքական լիրա (շուրջ 82․780 դոլար) բարոյական փոխհատուցման պահանջով։

ԺՀԿ առաջնորդի փաստաբան Ջելալ Չելիքը սոցցանցերում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել Էրդողանի դեմ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քըլըչդարօղլուի անունից Թուրքիայի նախագահի դեմ հակընդդեմ հայց կներկայացվի փետրվարի 17-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ