fbpx
Էկո

Հայաստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է

Այսօր Կլիմայի փոփոխության միջազգային օրն է, տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը.

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված չէ կլիմայի փոփոխության հարմարվողականության շրջանակներում իրականացվող գործողությունների համակարգված իրականացման մեխանիզմ:

Հայաստանի Հանրապետությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ խիստ խոցելի երկիր է, ուստի հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքներով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար:

Մայիսի 13-ի Կառավարության նիստին հավանության է արժանացել «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 749 – Լ որոշումը։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված սույն նախագծի ընդունումը ուղղորդվելու է հարմարվողականության ազգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բացահայտել, լուծել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնահերթությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ