fbpx
Կրթություն

«Կլիմայական արկղիկ» մրցույթում ՀՀ դպրոցականը ճանաչվել է հաղթող

2017թ․սեպտեմբերից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն իրականացնում է «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրը, որը տարածաշրջանային նախաձեռնության մաս է և ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնություն-ՄԱԶԾ Խնամառու հիմնադրամի ու համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և նպատակ ունի կլիմայի փոփոխության ազդեցությունների վերաբերյալ կրթել և իրազեկել միջին տարիքի դպրոցականներին՝ թարգմանելով և տեղայնացնելով կլիմայի փոփոխության նորարարական և ինտերակտիվ ուսումնական գործիքը՝ կլիմայական արկղիկը։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ծրագրի շրջանակներում կայացել է միջազգային մրցույթ, որին մասնակցում էին ծրագրում ընդգրկված 9 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին ազգային ժյուրիի կողմից ընտրված 3 հաղթող նախագիծ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտուհի Դոնարա Ֆարսյանը և ուսուցիչ Խաչիկ Թորոսյանը, Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Ալեքսան Խաչիկյանը և ուսուցչուհի Ինեսա Սահակյանը և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի սան Դավիթ Նավասարդյանը և ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանը: Նախագծերը ներկայացվել են 2 անվանակարգերում՝ «Կլիմայական փոփոխություն և ջրային ռեսուրսներ» և «Նվազեցնելով ածխածնի հետքը» թեմաներով։ ՀՀ աշակերտները հաջողությամբ ներկայացրել են իրենց նախագծերը, իսկ Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Ալեքսան Խաչիկյանը «Նվազեցնելով ածխածնի հետքը» անվանակարգում գրավել է առաջին տեղը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ